News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մայիսի 26-ին, 78 տարեկանում կյանքից հեռացել է բանասիրական գիտությունների դոկտոր, լրագրող, պատմաբան, պետական-հասարակական գործիչ, «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շչորս Բագրատի Դավթյանը:  Շչորս Դավթյանը ծնվել է 1938 թվականի մարտի 12-ին, Էջմիածին քաղաքում, զինվորականի ընտանիքում: Ծնողները սերում են Գորիսի Ազատաշեն (Արեգունի) գյուղից: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: Եղել է Սիսիանի «Որոտան» թերթի խմբագիր, Սիսիանի կուսշրջկոմի 1-ին քարտուղար (1979-1988 թթ.), ապա՝ աշխատել «Խորհրդային Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր (1988-1991 թթ.): 1980-1995 թվականներին Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր էր: Այնուհետեւ, կատարել է լրագրողական, պետական ու հասարակական աշխատանք:  

Պարգեւատրվել է ԽՍՀՄ շքանշաններով ու մեդալներով, վերջին քսան տարում` «Մարշալ Բաղրամյան» եւ «Ֆրիտյոֆ Նանսեն» մեդալներով, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից` շնորհակալագրով, Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով:  

Հեղինակ է մոտ քսան գրականագիտական, պատմագիտական, եկեղեցական եւ այլ գրքերի, այդ թվում` «Շուշի-ողբերգական ճակատագրի քաղաքը», «Սիսիանի բնակավայրերի պատմությունը», «Սյունյաց ազնվաշնորհ տիկնայք», «Ականավոր սյունեցիներ», «Համո Սահյան բանաստեղծի հավատամքը», «Լոր, հնամենի գյուղ, հարյուրամյա դպրոց», «Համո Սահյան. կյանքը եւ գործը», «Համո Սահյան. բանաստեղծը, մտածողը, մարդը», «Աշոտ Սաթյան-100»: Կազմել եւ հրատարակել է Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք», «Համո Սահյան. 60 եւ մեկ հայրեն», «Համո Սահյանի, Եղիշե Չարենցի եւ Սայաթ-Նովայի քառյակներ» ժողովածուները եւ այլն: Պետական աջակցությամբ հրատարակել է Համո Սահյանի ստեղծագործությունների քառահատորի առաջին գիրքը, մոսկվաբնակ սիսիանցիներ Արամ եւ Արմեն Ստեփանյանների հովանավորությամբ` «Համո Սահյան. հանրագիտարանը», Համո Սահյանի «Ընտրանին»:

Տպել
Ամենաշատ