News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայտնի է, որ գյուղատնտեսությունը բնորոշող կարեւորագույն ցուցանիշներից մեկն արտադրանքի ծավալն է, այդ թվում՝ բնակչության մեկ շնչի հաշվարկով: Հայտնի է նաեւ, որ այդ տվյալները հաճախ ընդդիմության կողմից քննադատության առարկա են դառնում:

Հարցը որոշակիորեն պարզաբանելու համար դիտարկենք, ասենք, տվյալներ կարտոֆիլի մասով: Անցյալ տարի կարտոֆիլի բերքը գերազանցել է 762 հազար տոննան: Բնակչության մեկ շնչի հաշվարկով այն կազմել է տարեկան գրեթե 254 կգ կամ շուրջ 21 կգ՝ ամսական: 2015-ին ներկրման եւ արտահանման միջեւ բացասական սալդոն աննշան է եղել (1.2 հազար տոննայից պակաս), այնպես որ՝ վերը նշված թվի վրա գրեթե չի անդրադարձել:

Նվազագույն սպառողական զամբյուղում կարտոֆիլի օրական չափաբաժինը 145.6 գրամ է, ինչն ամսական կազմում է 4.4 կգ: Այսինքն՝ 4.8 անգամ պակաս, քան հավաքված բերքի ցուցանիշն է՝ բնակչության մեկ շնչի հաշվարկով: Իսկ ի՞նչ է եղել մնացյալ ավելի քան 16 կգ-ի հետ:

Նկատենք, որ պաշտոնական տվյալները մշակում են ոչ թե ոլորտի սկսնակները, այլ մասնագետներ: Որպես ապացույց ներկայացնենք նույն կարտոֆիլի մասով հավասարակշռությունը՝ 2014 թվականի համար (անցյալ տարվա վիճակագրությունը դեռեւս չի հրապարակվել):

Եվ այսպես. կարտոֆիլի պաշարները նշված տարում կազմել են 570 հազար տոննա, ինչին ավելացել է նոր բերքը՝ 733 հազար տոննա: Արդյունքում՝ պաշարները, ներառյալ՝ ներկրումը (13 հազար տոննա), կազմել են մեր հանրապետության համար հսկայական՝ 1316 հազար տոննա:

Այս քանակությունից սպառվել է 11%-ից էլ պակաս (!), իսկ ահա եղջերավոր անասունների կերի համար՝ գրեթե 24%: Այսինքն՝ պաշարների մեկ քառորդը (ավելի քան 313 հազար տոննա) ծախսվել է անասնաբուծության կարիքների համար, որի մասով ցուցանիշները նույնպես տպավորիչ են:

Բացի այդ, մթերքը փչանում է նաեւ պահպանման եւ փոխադրման ժամանակ: Նշված տարում կորուստները կազմել են ավելի քան 10%: Հավասարակշռությունն ավարտվում է հաջորդ տարվա ցանքի համար, տարեվերջի պաշարների հաշվարկից եւ արտահանումից հետո: Արդյունքում բնակչության մեկ շնչի հաշվարկով կարտոֆիլի սպառման մակարդակը կազմել է օրական ավելի քան 131 գրամ: Այսինքն՝ սպառողական զամբյուղի ցուցանիշից զգալիորեն պակաս:

Ստացվում է, որ կարտոֆիլի հսկայական պաշարների պարագայում բնակչության կողմից դրա սպառման մակարդակը չի հասնում անհրաժեշտ նվազագույնին:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ