News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Միգրացիան Մեծ Բրիտանիա պատմության մեջ գրեթե առավելագույն մակարդակի է հասել, ասված է իշխանությունների վերջին հաշվետվությունում, որը հրապարակվել է ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեի նախաշեմին: 

Երկիր միգրանտների ներհոսքի պատմական ռեկորդը` տարեկան  336 հազար մարդ, գրանցվել է անցյալ տարվա հունիսին: Այն ժամանակվանից երկիր է ներգաղթել   333 հազար միգրանտ, ասված է նոր հաշվետվության մեջ, հայտնում է   BBC-ի ռուսական ծառայությունը:  

Միգրացիայի եւ միգրանտների իրավունքների հարցը մեկն է այն խնդիրներից, որոնք Եվրոպական Միությունից Բրիտանիայից դուրս գալու մասին բանավեճերի առանցքն են կազմում: 

Բրիտանիայի կառավարությունն առաջարկում է Եվրամիությունից միգրանտներին արգելել նպաստի որոշակի տեսակներ ստանալ երկրում գտնվելու առաջին չորս տարվա ընթացքում:  Սակայն Եվրոպական հանձնաժողովն այդ առաջարկն արդեն խնդրահարույց է անվանել:  

Ներկայումս քննարկվում է բրիտանական կառավարությանը այսպես կոչված  «շտապ արգելակ» կիրառելու եւ հատուկ դեպքերում սոցիալայն ծառայություններին միգրանտների մուտքը չորս տարով սահմանափակելու իրավունք տալը:  

Հանրաքվեի համար կարեւոր այլ հարցեր են, օրինակ` ֆինանսական ոլորտում Բրիտանիայի հետագա ինտեգրացիան մայրցամաքային Եվրոպային: 

Եվրամիությանը Բրիտանիայի անդամակցության համազգային հանրաքվեն տեղի կունենա հունիսի  23-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ