News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բջջային հեռախոս գողացած անձի ինքնությունը։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2016 թվականի մարտի 29-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երեւանի Պետական համալսարանի՝ Աբովյան փողոցում գտնվող մասնաշենքի մոտ առերեւույթ հանցագործություն կատարած անձը խաբեությամբ՝ գումարը մոտակա խանութից վերցնելու եւ վճարելու պայմանով, վերցրել է քաղաքացու «iPhone 6-S» բջջային հեռախոսը եւ հեռացել՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափի վնաս:

Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննությամբ պարզվել է, որ առերեւույթ հանցագործություն կատարած անձը հեռախոսը վերցնելու համար քաղաքացու հետ հանդիպման է գնացել BMW մակնիշի ավտոմեքենայով, որի համարանիշը եւս պարզվել է:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է ավտոմեքենայի սեփականատերը, ով վարույթն իրականացնող մարմնին է տրամադրել ավտոմեքենայի սրահում տեղադրված տեսանկարահանող սարքի՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ վարորդի կողքի նստատեղին պատկերված է քաղաքացուց հեռախոսը խաբեությամբ վերցրած անձը:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսագրության մեջ պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են լուսանկարում պատկերված անձին կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԶԼՄ. Փարիզում փլուզվել են «Մուլեն Ռուժ» կաբարեի ջրաղացի թևերը
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել․․․
Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ՝ լցված 3 գրամից ավելի մարիխուանայով։ 45-ամյա ուղևորի...
Դատարանը կալանել է կոռուպցիայի մեջ կասկածվող պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ունեցվածքն ու հաշիվները
Գործակալության զրուցակցի վկայությամբ, կալանվել է Թիմուր Իվանովի, նրա կնոջ, նախկին կանանց և հինգ՝ այդ թվում՝ որդեգրված, երեխաների անունով գրանցված ունեցվածքը
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել  նրան
2024 թ․ ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ...
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Մոլդովայում մեղադրանք է առաջադրվել Գագաուզիայի ռուսամետ ղեկավարին
Հետաքննության տվյալներով, 2019 - 2022 թվականներին Գուցուլը․․․
Ամենաշատ