News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանը երբեք չի դավաճանել եվրասիական ինտեգրման մասին իր նախկին հայտարարություններին: Այս մասին մայիսի 26-ին՝ խորհրդարանում 2015-ի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ, ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարը հիշեցրել է, որ ինքը բազմիցս հայտարարել է այդ բանակցությունների ուղղվածության մասին: Հայկական կողմը պատրաստ էր Եվրամիության հետ համաձայնագիր կնքել այն մասով, որով բանակցություններ էր վարում: «Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ այդ մասին բաց եւ փակ ձեւաչափով եւ կրկնում եմ հիմա: Նախկինում խոսքն այն մասին էր, որ մենք չենք կարող մտնել ԵՏՄ ընդհանուր սահմանի բացակայության եւ մի շարք այլ գործոնների պատճառով: Սակայն աշխատանքային խումբը, որը ձեւավորվել էր Կառավարության եւ այն ժամակվա Մաքսային միության ներկայացուցիչներից, եկավ այն եզրակացության, որ չնայած այդ խոչընդոտներին՝ Հայաստանը կարող է միության անդամ լինել: Մենք բազմիցս հրապարակավ հայտարարել ենք, եւ Եվրամիությունում, ինչպես նաեւ ամենուր իմացել են, որ Հայաստանը ուզում է Մաքսային միության անդամ լինել, բայց դա անհնար է: Եվ երբ եզրակացություն կնքվեց այն մասին, որ դա հնարավոր է, մենք սկսեցինք բանակցությունները: Մենք մեկ օրում չենք դարձել ԵՏՄ անդամ: Մենք պատրաստ էինք բանակցությունների, եւ ես Բրյուսելում էլ էի հայտարարել, որ պատրաստ ենք փաստաթուղթ ստորագրել այն մասով, որով այն չի հակասում այլ միջազգային ինտեգրացիոն գործընթացներին եւ կառույցներին:

Եվ հիմա մենք խոսում ենք այն մասին, ինչի մասին հրապարակավ հայտարարել ենք: Վիլնյուսում «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովից առաջ մենք հանձնակատար Էշթոնի հետ համատեղ հայտարարություն էինք պատրաստել այն մասին, որ Հայաստանն ու ԵՄ-ն պատրաստ են զարգացնել եւ խորացնել համագործակցությունը բոլոր հնարավոր ձեւաչափերով եւ ուղղություններով՝ նկատի ունենալով ինտեգրացիոն այլ ձեւաչափերում եւ կառույցներում Երեւանի պարտավորությունները: Այդ մասին մենք հայտարարել էինք նաեւ այն բանից հետո, երբ Ռիգայի գագաթնաժողովում հայտարարեցինք, որ վերականգնել ենք բանակցությունները Եվրամիության հետ, երբ մենք տիկին Մոգերինիի հետ հայտարարեցինք նոր բանակցությունների մեկնարկի մասին:

Հայաստանը պատրաստ էր դրանք վերսկսել շատ արագ, սակայն ԵՄ-ում բանակցությունների մանդատ պետք է տային 28 երկրներ, ինչը որոշ ժամանակ էր պահանջում: Սակայն արդեն անցել է բանակցությունների 3 փուլ, որոնք գնում են ըստ նախատեսված պլանի», - ասել է արտգործնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ