News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեխաների միջազգային օրվան ընդառաջ՝  մայիսի 29-ին, տեղի կունենա NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:

Ակցիան տեղի կունենա Հյուսիսային պողոտայում, ժամը 11։00-21։00-ն:

Ակցիայի շրջանակում պաղպաղակ եւ քաղցր ըմպելիքներ կվաճառեն  հասարակական-քաղաքական գործիչներ, հայկական շոու բիզնեսի աստղերը՝ երգիչ-երգուհիներ, սերիալների հայտնի դերասաններ, հաղորդավարներ, ճանաչված մարզիկներ: 

Ակցիան կուղեկցվի բացօթյա համերգով, որի առաջին հատվածը նախատեսված է մանուկների համար:

Համերգի ընթացքում ելույթ կունենան հատուկ այդ նպատակով Մարտակերտից ժամանած արցախցի երիտասարդ ռեփերները՝  Martakert Cypher-ի տղաները,  Քրիստինե Մանգասարյանը, Հայկ Պետրոսյանը, Արշոն, Տիկոն, «Մեծ Հայքի» Նարեկը, Սոֆի Դեւոյանի մշակույթի կենտրոնի սաները, Զարուհի Բաբայանի երգի ստուդիայի փոքրիկ երգիչները, Նաիրա Գյուրջինյանի «Վաղորդյան կաթիլներ» երգչախումբը, երգահան, պրոդյուսեր Զառա Պետրոսյանը  կներկայացնի համերգային ծրագիր, որի ընթացքում ելույթ կունենան Միկան, Մերի Քոչարյանը, Յանա Հովհաննիսյանն ու Դալիթան, Լուսինե Ղազարյանը, էլինա Չոլախյանը, Մաշան, Նարեկ Վարդանյանը, Ինգա և Լիոն դուետը, «Սալսա» պարային ստուդիայի կատարողները:

Պաղպաղակը ակցիայի մանսակիցներին վաճառելու են «Ֆուլ հաուս» սիթքոմի աստղերը, Էրիկ Կարապետյանը, Ռաֆայել Երանոսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Գայանե Ասլամազյանը, Անահիտ Կիրակոսյանը, Դիանա Շատվերյանը, Գրիգոր Կյոկչյանը,  Գեւորգ Մարտիրոսյանը, Սոնա Ռուբենյանը,Նարեկ Մակարյանը, Սոնե Սիլվերը, Շուշաննա Թովմասյանը, Մերի Մակարյանը, Անահիտ Շահբազյանը, Լայանան, Նաիրա Մովսիսյանը, Ժաննա Բուտուլյանը,  Բեն Ավետիսյանը, Ադրիանա Գալստյանը, Լենա Ղազարյանը, Անուշիկ Ալավերդյանը, ինչպես նաեւ  քաղաքական–հասարակական գործիչներ։

Բարեգործական ակցիայի այցելուներին սպասում են նվերներ եւ անակնկալներ, երեխաների համար կկազմակերպվեն խաղեր, նրանց կզվարճացնեն մուլտֆիլմերի հերոսները:

Ակցիային աջակցում են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» եւ Coca-Cola ընկերությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ