News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ընտրական խարդախությունը շարունակում է ծաղկել ԱՄՆ-ում: Հերթական նման դեպքի մասին է պատմում The Daily Caller պարբերականը:

KCBS-TV-ի լրագրողներն իրենց հետաքննությունն են անցկացրել, եւ արդյունքներն ապշեցրել են: Հարավային Կալիֆորնիայի 265 մեռած ընտրող բազմաթիվ տարիների ընթացքում մասնակցել են նահանգում տեղի ունեցող ընտրություններին: Հանգուցյալ ընտրողների թվից 86-ը գրանցված էին որպես հանրապետականներ,   146-ը դեմոկրատներ էին, ասված է պարբերականի նյութում, որի թարգմանությունը կատարել է Այժմեական քաղաքականության կենտրոնը:   

KCBS-TV-ի թղթակիցների ջանքերի շնորհիվ ապացույցներ են ստացվել այն բանի, որ մի քանի մարդ, որոնք մահացել են  10 եւ ավելի տարի առաջ, իրենց ձայնը տվել են մի շարք ընտրություններին:  Աննետ Ձիվենսը, որի հայրը` Ջոն Սենները մահացել է  2003-ին, սարսափել է այն լուրից, որ նրա անունն օգտագործվել է ընտրական խարդախության համար:   

Խարդախության դեպքերի ամենամեծ մասը լրագրողները հայտնաբերել են Լոս Անջելեսի շրջանում, որտեղ գրանցված ընտրողներ են շարունակում մնալ Հարավային Կալիֆորնիայի հարյուրավոր բնակիչներ, ինչը քվեարկության արդյունքների հետագա կեղծման հնարավորություն է տալիս: Միաժամանակ տեղի իշխանությունները պնդում են, թե իրենք ընտրողների տվյալների բազայից հեռացնում են բոլոր մեռած քաղաքացիներին, հայտնում է «Պրավդան»

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ