News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկահայ գրող, Պուլիցերյան մրցանակակիր Փիթեր Բալաքյանն ակտիվորեն հետեւում է Արցախում կատարվող իրադարձություններին:

«Ես հետեւում եմ իրադարձություններին ընկերներիս օգնությամբ, կարդում եմ լրատվամիջոցներում տեղադրվող լուրերը: Գիտեմ, որ այժմ խաղաղ բանակցություններ են ընթանում: Լիահույս եմ, որ հայերը կպահպանեն վերահսկողությունը Ղարաբաղի նկատմամբ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փիթեր Բալաքյանը, որն այս օրերին Երեւանում է:

Ամերիկահայ գրողը, որը Հայոց ցեղասպանության մասին գրքեր է գրել, դեռեւս չի պլանավորում գիրք գրել նաեւ Ղարաբաղյան հակամարտության մասին:

Հիշեցնենք, որ 2003 թվականին լույս տեսած Փիթեր Բալաքյանի «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանություն եւ Ամերիկայի արձագանքը» ծավալուն փաստավավերագրական աշխատությունը «Նյու Յորք Թայմս» թերթի կողմից ճանաչվել է «Տարվա նշանակալից գիրք»։ 1998-ին «Ճակատագրի սեւ շունը» հուշագրությունը ճանաչվել է «Տարվա լավագույն գիրք»։ 2010թ. հայերենով հրատարակվել է հեղինակի «Լույսի տխուր օրերը» բանաստեղծությունների ժողովածուն։

Բալաքյանը իր գրչընկերոջ՝ Արիկ Սեւակի հետ անգլերեն է թարգմանել ու հրատարակել իր պապի եղբոր՝ արքեպիսկոպոս Գրիգորիս Պալաքյանի «Հայկական Գողգոթա» խորագրով ծավալուն հուշագրությունը:

2016 թվականին «Օզոնի հանդես» բանաստեղծությունների շարքի համար «Պոեզիա» անվանակարգում արժանացել է Պուլիտցերյան մրցանակի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ