News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հյուսիսային հոսք 2» գազատարի օպերատոր ընկերության՝ Nord Stream 2-ի ֆինանսական տնօրեն Փոլ Կորկորանը տեղեկացրել է, որ նախագծում կապիտալ ներդրումները գնահատվում են 8 մլրդ եվրո:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, որպես գլխավոր մրցակցային առավելություն նա նշել է գազի փոխադրման գինը. այն 50%-ով ավելի էժան կլինի, քան Ուկրաինայի տարածքով տարանցման դեպքում:

Սանկտ Պետերբուրգում մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ նախագիծը կիրականացվի ինչպես բաժնետերերի փողերով, այնպես էլ փոխառված միջոցներով:

Ավելի վաղ «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը «Հյուսիսային հոսք 2»-ի իրականացման ծախսերը գնահատել էր 9.9 մլրդ եվրո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ