News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պետք չէ զբաղվել Փոլադ Բյուլբյուլ օղլիի գովազդով եւ հայկական դեսպանատունը համեմատել ադրբեջանականի հետ: Այդ մասին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին հանրապետության  2015-ի բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության ընթացքում, պատասխանելով պատգամավորների հարցերին Ռուսաստանում ադրբեջանական դեսպանատան ակտիվության վերաբերյալ:   

«Չեմ կարծում, թե կոռեկտ է գովազդել Բյուլբյուլ օղլիին, մանավանդ որ ես լիովին հակադիր կարծիք ունեմ նրա գործողությունների մասին: Չեմ կարծում, թե դա դիվանագիտական գործունեություն է: Այդ գործունեությունը նույնիսկ դուրս է գալիս դիվանագիտական կոռեկտության սահմաններից: Եվ մենք չենք կարող համամետություն կատարել մեր դեսպանատան հետ եւ ասել. «Դուք էլ շարժվեք նրանց օրինակով»:

Եվ ԱԳՆ-ն եւ երկրի ղեկավարությունը գնահատական է տալիս դեսպաններին, որոնք ներկայացնում են երկիրը: Պետք չէ հրապարակայնորեն քար նետել դիվանագետների վրա, որոնք պաշտպանում են մեր երկիրը նրա սահմաններից դուրս: Եվ պետք չէ վերցնել մեկ դեպք եւ ասել. ահա, թե ինչ վատ ենք աշխատում մենք», – հայտնել է Նալբանդյանը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ