News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իսպանիայի քաղաքացիական գվանդիան փղի ժանիքների մեծ խմբաքանակ է առգրավել՝ 200 հազար եվրո ընդհանուր արժողությամբ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

744 կգ կշռող 74 ժանիքները հայտնաբերել են Մադրիդից դեպի հարավ-արեւմուտք՝ Կոլմենար դե Օրեխա շրջանում: Ըստ France Presse-ի, սեփականատերը փորձել է դրանք վաճառել՝ օգտագործելով 1970 թվականին Մոզամբիկում տրված կեղծ որսորդական լիցենզիան: Ժանիքները պատկանում են անհետացման եզրին գտնվող աֆրիկյան փղերի մի տեսակի:

Տղամարդուն փաստաթղթեր կեղծելու, մաքսանենգության եւ վայրի բնության համար սպառնալիք ստեղծելու մեղադրանք են առաջադրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ