News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այլեւս մենք Ընտրական օրենսգրքի շուրջ ունենք լայն կոնսոլիդացիա։ Այդ մասին այսօր՝ մայիսի 26-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նա նշել է, թե ԳՄ նիստում քննարկել են իրավիճակը շփման գծում, նախագահը ներկայացրել է վերջին շաբաթվա զարգացումները, անվտանգության ապահովման միջոցառումների ընթացքը։

Դիտարկմանը, թե ընդդիմադիր որոշ ուժեր պնդում են, թե 3-րդ ընթերցմամբ ընդունված Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուս չի եղել, Շարմազանովը նկատել է, թե ժողովրդավարությունը բազմակարծություն է, եւ ամենաժողովրդավարական երկրներում անգամ 100 տոկոսանոց կոնսենսուս չի լինում։ «Ընտրական օրենսգիրքն ընդունվել է 102 ձայնով, եւ բոլոր խմբակցություններից, բացի ՕԵԿ-ից, կողմ քվեարկողներ են եղել»,- նշել է նա՝ արձանագրելով, թե այլեւս Ընտրական օրենսգրքի շուրջ կա լայն կոնսոլիդացիա։

Շարմազանովը նաեւ վստահություն է հայտնել, որ Գերմանիայի խորհրդարանը հունիսի 2-ին կընդունի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը։ «Գերմանիան գերտերություն է, եւ նրա կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ կարեւոր է»,- նշել է նա եւ հավելել. «Գոնե մեր գերմանացի գործընկերները նշում են, որ հստակ են իրենց սկզբունքներում։ Հունիսի 2-ին կհետեւենք իրադարձություններին, եւ կարծում եմ՝ մեկս մյուսին շնորհավորելու առիթ կունենանք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը…
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
Եթե ​​տեսնի, կստիպի․․․
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
Ամենաշատ