News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանում հորը սպանելու մեջ մեղադրվող 48-ամյա Արմեն Առաքելյանը հոգեկան խնդիրներ ունի:

Այս մասին NEWS.am-ին ասացին նրա հարեւանները:

Արմենն արդեն մեկ տարի է՝ մոր մահվանից հետո, միայնակ էր ապրում հոր հետ:

Հիշեցնենք, որ Հայկարամ Առաքելյանը մահացել է մայիսի 25-ին` ժամը 11:30-ի սահմանում: Նրա որդին որպես կասկածյալ արդեն ցուցմունք է տվել: Ոստիկանությունում Արմենը պատմել է, որ հոր խնդրանքով նրան երկու անգամ «Կետոնալ» ցավազրկող է ներարկել՝ 45 րոպե ընդմիջումով, թեեւ գիտեր, որ այդ դեղը կարելի է ներարկել  առնվազն 6 ժամ ընդմիջումով. հետո տնից դուրս է եկել: Երկու ժամից վերադառնալով՝ տեսել է, որ հայրն ընկած է մահճակալի դիմաց եւ ծանր է շնչում: Շտապօգնություն կանչելու փոխարեն՝ շորով կապել է հոր պարանոցից, նրան բարձրացրել անկողնու վրա եւ ոչ մի օգնություն ցույց չի տվել: Մահացածի մարմնի  վրա հայտնաբերվել են վնասվածքներ՝ ձախ աչքի արյունազեղում եւ քերծվածքներ՝ գլխի ու պարանոցի հատվածներում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ