News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կանեփի թփեր կերած ոչխարները Մեծ Բրիտանիայի Հարավային Ուելսի Սուոնսի քաղաքի մոտ՝ Ռիդիփանդի գյուղում, իրարանցում են առաջ բերել, գրում է The Daily Mail-ը: Կենդանիները մտել են գյուղ եւ, ականատեսների խոսքով, իրենց գրգռված եւ տարօրինակ են պահել:

«Նրանք ճոճվում էին փողոցներով, մտնում այգիները, իսկ ոչխարներից մեկը տուն էր մտել եւ անկարգություններ արել ննջարանում»,- ասել է տեղաբնակ Իոան Ռիչարդը:

Գյուղի  բնակիչները կարծում են, որ ոչխարների հոտի նման պահվածքի ամենահավանական պատճառը կանեփի մնացորդներն են եղել, որոնք կենդանիները կարող էին ուտել գյուղի մոտակայքում: Այդտեղ վերջերս ձեռնարկություն էին հայտնաբերել, որը կանեփի թփերից թմրանյութեր էր արտադրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ