Եկող շաբաթ ուժի մեջ է մտնում Associated Press-ի խմբագրության որոշումը, որի համաձայն՝ պետք է հրաժարվել «ինտերնետ» բառը մեծատառով գրելու հնաբանությունից: Այս մասին ասված է պարբերականի Թվիթերում:
The Verge-ն իր հերթին նշել է, որ երբեք համաշխարհային սարդոստայնի «բռնապետությանը» չեն ենթարկվել եւ բառը միշտ գրել է փոքրատառով: Պարբերականը նշել է, որ այդ բառը մեծատառով գրելու ավանդույթը ձեւավորվել էր դեռ համացանցի զարգացման արշալույսին:
Ընդ որում, Google թարգմանիչը ավտոմատ կերպով այդ երկու արտասահմանյան պարբերականների հոդվածները թարգմանելիս առաջարկում է հենց «Ինտերնետ» տարբերակը, թեպետ օրիգինալ տեքստում այն փոքրատառով է գրված, փոխանցում է Gazeta-ն: