News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երկրների առաջնորդները Սիրիայում հակամարտող կողմերին կոչ են արել ամբողջովին պահպանել հրադադարի ռեժիմը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ճապոնիայում անցնող գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագիրը:

«Մենք բոլոր կողմերին ու նրանց հովանավորներին կոչ ենք անում ամբողջովին պահպանել մարտական գործողությունների համազգային դադարեցումը՝ Սիրիայի աջակցության միջազգային խմբի ձեռնարկած ջանքերի հիման վրա»,- ասվում է հռչակագրում:

Նաեւ G7 -ի առաջնորդները ողջունել են Դամասկոսի հետ համագործակցության հարցում Մոսկվայի ստանձբած պարտավորությունները:

«Ողջունում ենք 2016-ի մայիսի 9-ին ընդունված համատեղ հայտարարությամբ Ռուսաստանի ստանձնած պարտավորությունները սիրիական իշխանությունների հետ համագործակցելու հարցում՝ գերազանցաբար քաղաքացիական անձանցով բնակեցված ու հաշտեցման կողմերի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերում օդային գործողությունները նվազագույնի հասցնելու համար»,- ասվում է հռչակագրում

Սիրիայում հրադադարի ռեժիմը գործում է փետրվարի 27-ից: Հրադադարը չի տարածվում ահաբեկչական խմբավորումների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ