News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Դեռեւս հայտնի չէ` ինչքան ծրագիր կիրականացնի «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Այս մասին այսօր հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 25-րդ համատեղ նիստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

«Թե Արցախում, թե Հայաստանում կան բազմաբնույթ ծրագրեր, որոնք կարելի է  իրականացնել, բայց դժվար է ասել, թե ինչ կորոշվի»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավոր է  օգնություն ցուցաբերվի ապրիլյան պատերազմից տուժած բնակավայրերը վերականգնելու կամ ընտանիքներին օժանդակելու հարցում, Արա Վարդանյանն ընդգծեց, որ ապրիլյան պատերազմից տւժած ընտանիքներին արդեն իսկ օժանդակություն՝ թե վերանորոգման, թե դեղորայքի առումով տրամադրվել է և շուրջ հարյուր հազար դոլարի դեղորայք եւ բժշկական սարքավորումներ են ուղարկել, բացի դրանից բուժօգնության երկու մեքենա: «Չնայած չի բացառվում նման որոշում կայացվի»:

Ինչ վերաբերում է անցած տարի իրականացված ծրագրերին, ապա նա ասաց, որ արդեն երկրորդ տարին է` ինչ ընթանում է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի շինարարությունը. «Այս պահի դրությամբ 52 կմ  ավարտված է և կսկսվի արդեն կահավորումը ճանապարհի, մնացած հատվածներում աշխատանքները կսկսվեն, հենց որ եղանակները թույլ կտան, քանի որ անձրևային եղանակին ասֆալատպատում հնարավոր չէ իրականցնել»,- ասաց նա:

Արա Վարդանյանը պարզաբանեց, որ մինչ տարվա վերջ կփորձեն աշխատանքները ավարտել, և  միայն մի  հատված՝ մոտ երեք հարյուր մետր, խնդրահարույց է,  քանի որ խորքային ջրեր են կուտակվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ