News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թվիթերում կնատյաց բնույթի գրառումների կեսից ավելին գրում են հենց աղջիկները: Այս մասին ասված է Demos հետազոտական կենտրոնի հաշվետվության մեջ, հայտնում է BBC-ն:

Հետազոտողները 3 շաբաթ շարունակ հետեւել են Twitter-ի ակտիվ օգտատերերին՝ հատկապես ուշադրություն դարձնելով աղջիկներին վիրավորող եւ թեթեւաբարո վարք ենթադրող 2 բառեր օգտագործելու հաճախականությանը:

Արդյունքում պարզվել է, որ միայն Մեծ Բրիտանիայում նշված ժամանակահատվածում վիրավորանքներ է գրել 6.5 հազար օգտատեր, իսկ 10 հազար թվիթ հայհոյանքներ են պարունակել:

Ինչ վերաբերում է Twitter-ի  համաշխարհային սեգմենտին, ապա կնոջ հասցեին անգլերենով մեկ վիրավորական բառն այդ 3 շաբաթների ընթացքում օգտագործվել է 200 հազար անգամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ