News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մայիսի 26-ին, ժամը 22.05-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկը մտած տղամարդը բենզին է լցրել տանտիրոջ վրա եւ դանակով հարվածել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 23.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 61-ամյա Գագիկ Փ.-ն, իսկ ժամը 23.40-ին «գլխուղեղի ցնցում հարցականով, գլխի գագաթային շրջանի սալջարդ վերքեր» ախտորոշմամբ իրենց է դիմել 55-ամյա Վիրաբ Ղ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.55-ի սահմաններում, Վիրաբ Ղ.-ն Գագիկ Փ.-ի գույքը հափշտակելու նպատակով, դիմակավորված, ցանկապատից մուտք է գործել հիշյալ տան բակ եւ հանդիպելով Գագիկ Փ.-ին՝ խաղալիք ատրճանակի եւ դանակի գործադրման սպառնալիքով փորձել է նրա եւ ընտանիքի անդամներից գումար հափշտակել:

Առաջացած քաշքշուկի ընթացքում Վիրաբ Ղ.-ն իր հետ կապրոնե տարայով բերած բենզինը լցրել է Գագիկ Փ.-ի վրա, այնուհետեւ խոհանոցային դանակով հարվածել նրա որովայնին: Այդ ժամանակ օգնության հասած Գագիկ Փ.-ի որդին` 24-ամյա Սուրեն Փ.-ն, մուրճով հարվածել է Վիրաբ Ղ.-ի գլխին:

Նույն օրը, ժամը 23.30-ին, Վիրաբ Ղ.-ն բերման է ենթարկվել բաժին:

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կպչուն ժապավեն, պարան, իսկ դեպքի վայրից առգրավվել է հանցագործության գործիք խոհանոցային դանակը, ձեռնոցներ, դիմակ ու խաղալիք ատրճանակի կտորներ:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան...
Գերմանիայում երկու օրվա ընթացքում տեղի է ունեցել երկրորդ ծանր ավտոբուսի վթարը
Ըստ տեղեկությունների՝ 20 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել, մեկը՝ ծանր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում...
Ամենաշատ