News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գարեգին Նժդեհի արձանը գեղեցիկ է եւ առնական: Այս մասին մայիսի 27-ին խորհրդարանում լրագրողներին ասել է Երեւանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ անդրադառնալով մայիսի 28-ին արձանի բացման արարողությանը:

Պատասխանելով հարցին, թե ինչու արձանը չի տեղադրվել Գարեգին Նժդեհի հրապարակում, Արեյանն ասաց. «Ավելի անհաջող տեղ դժվար է գտնել: Մարդկանցից հեռու, նրանց հետ կենդանի կապից հեռու: Իսկ վայրը, որտեղ հիմա տեղադրված է արձանը, առավել քան հարմար է: Կարելի է զգալ նրա վեհության շունչը»:

Ի պատասխան այն դիտարկմանը, որ արձանը չի համապատասխանում զորավարի իրական պատկերին, փոխքաղաքապետը նշեց. «Ինձ անձամբ դուր է գալիս սաղավարտով նրա պատկերը: Սակայն գլխավորը կերպարն է: Իսկ կերպարը ճշմարտացի է՝ վճռական եւ ուժեղ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ