News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հանրապետության պաշտպանական կարիքների բավարարմանը միտված բարեգործական նախաձեռնությամբ են հանդես եկել Երուսաղեմի միացյալ հանձնախմբի անդամները, որոնք կենտրոնացնելով տեղի հայ համայնքի ներուժը պաշտպանության բանակի համար ձեռք են բերել դեղորայք եւ բժշկական սարքավորումներ, զինծառայողների համար նախատեսված անհատական դեղատուփեր:

ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր՝ մայիսի 27-ին միացյալ հանձնախմբի ներկայացուցիչներին ընդունել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանձնախմբի կողմից ՊԲ-ին ուղղված ծրագրային հետագա նախաձեռնություններին վերաբերող հարցեր:

Այնուհետեւ միացյալ հանձնախմբի անդամներն այցելել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, տրամադրել դեղորայք եւ բուժսարքավորումներ, շփվել վիրավոր եւ առողջական այլ խնդիրներ ունեցող զինծառայողների հետ: Հյուրերը նաեւ շնորհակալություն են հայտնել բուժանձնակազմին ապրիլյան իրադարձությունների ժամանակ մասնագիտական պարտքը բարձր մակարդակով կատարելու համար եւ հավաստիացրել, որ այսուհետ եւս պատրաստ են հանդես գալու նման նախաձեռնություններով:

Միացյալ հանձնախմբի անդամները նույն առաքելությամբ այցելել են նաեւ բանակային առաջնագիծ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ