News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կատարածը ոչ մեկս չենք մոռանում: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով օրերս Հայաստան վերադարձած Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե ինքն Արցախում առաքելություն ունի կատարելու:

«Չեմ հանդիպել Սամվել Բաբայանի հետ, նրա ունակությունների մասին ես տեղյակ եմ: Նրա կատարածը մենք ոչ մեկս չենք մոռանում: Իհարկե, որպես անհատ, անձավորություն, որն ուզում է իր ներդրումն ունենալ Արցախյան հատվածում, դա իր խնդիրն է, իր իրավունքը: Մեզանից ոչ մեկը, առավել եւս ես, չենք կարող նրան խոչընդոտել»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Լրագրողների հարցին, թե ճիշտ են տեղեկությունները, թե իշխանություննրը փակել են Սամվել Բաբայանի պարտքը, նախարարը պատասխանեց. «Այդ հարցերը կարող եք տալ նրանց, որոնք դա իրականացրել են»:

Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության բանակի հիմնադիր, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը մայիսի 23-ին վերադարձել է Հայաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ