News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գյումրիում երկու շաբաթ ընդմիջումից հետո 25 րոպե ուշացումով սկսվել է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական նիստը:

Ակնկալվում է, այսօրվա դատական նիստի ժամանակ ներկայացվելու է միջնորդություն բարոյական վնասի փոխհատուցման մասին:

Ավելի վաղ դատարանը արդեն հարցաքննել էր ականատեսներին, դիտարկել նյութական ապացույցները, լսել ամբաստանյալ Վալերի Պերմյակովի հարցաքննության արձանագրությունները: Հիշեցնենք, որ դատապարտյալը հրաժարվել էր խոսել դատարանում:

2015-ի հունվարի 12-ին Վ. Պերմյակովը, որն իր մոտ ուներ իրեն ամրակցված ինքնաձիգ ու երկու պահունակ՝ 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտներով, նաեւ սվին դանակ, նշանակված էր որպես հերթապահ: Գիշերվա ժամը 2-ին նա ինքնակամ լքել է իր պահակակետը ու հագուստ ու փող ձեռք բերելու նպատակով շրջել Գյումրի քաղաքում:

Նախնական քննությամբ հիմնավորվել է, որ մոտ ժամը 6-ին, հասնելով Մյանիկյան 188 հասցեով գտնվող տուն, զենքի կիրառումով, ավազակային հարձակման միջոցով, օտար ունեցվածքը գրավելու մտադրությամբ բաց դռնով մտել է բակ, մոտեցել տուն, սվին դանակով հանել դռան վրայի ապակին ու տան ներսի կողմից կողպեքի վրա մնացած բանալիով բացելով դուռը՝ ապօրինաբար մտել նշված տուն, որտեղ երկու ու ավելի մարդու կյանքից զրկելու մտադրությամբ «ԱԿՍ 74» տեսակի ինքնաձիգից 28 կրակոցներով տեղում սպանել է այդ նույն տան բնակիչներ Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին ու կրտսեր Հասմիկ Ավետիսյանին:

Հետո հինգ հարված է հասցրել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին, որը մոր գրկին էր: Ստացված ծանր վնասվածքների հետեւանքով երեխան յոթ օր անց մահացել է հիվանդանոցում: Նախաքննության տվյալներով Վալերի Պերմյակովը զենքի կիրառումով, ավազակային հարձակման միջոցով,  այդ նույն տանից վերցրել է մարզական հագուստ, տաբատ, բաճկոն, երկարաճիտք կոշիկներ, «NOKIA 302», «NOKIA 6300», «NOKIA 7260» բջջային հեռախոսներ, 6000 դրամ ու հեռացել: Նախաքննությամբ ձեռքբերված ապացույցներով Վ. Պերմյակովին ներկայացվել է մեղադրանք Հայաստանի ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասի, 1,5,8, կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի, 3-րդ եւ 4-րդ կետերով եւ 34-329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Դատական նիստը սկսվել է 2015-ի դեկտեմբերի 18-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, սակայն անցնում է 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ