News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մենք լիահույս ենք, որ, ինչպես մեր երկրում, այնպես էլ Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում քրիստոնեությունը առավել պիտի հաստատվի եւ տարածվի: Այս մասին, մայիսի 26-ին, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Բուլղար ուղղափառ եկեղեցու պատրիարք եւ Սոֆիայի մետրոպոլիտ Նորին Սրբություն Նեոֆիտը:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ հոգեշնորհ Հայր Սուրբը ողջունել է պատրիարք Նեոֆիտին եւ նրան փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ հայրապետի եղբայրական ողջույնը: Առաջնորդական ընտրությունից հետո, սա Հայր Իսահակի առաջին այցելությունն էր Բուլղարիայի պատրիարքին, որի ընթացքում խոսվել է նաեւ Նեոֆիտ պատրիարքի հրավերով Վեհափառ հայրապետի հավանական հայրապետական այցելության մասին:

Հոգեշնորհ Հայր սուրբը ներկայացրել է իր տպավորությունները Բուլղարիայում, մասնավորապես նշելով. «Այս յոթ ամիսների ընթացքում, ինչ գտնվում եմ Բուլղարիայում, վստահորեն կարող եմ հաստատել, որ Ձերդ Սրբությունը բարձր հեղինակություն է բուլղար ժողովրդի համար եւ Դուք, ինչպես նաեւ Բուլղար ուղղափառ եկեղեցին, վայելում եք Ձեր ժողովրդի սերն ու հարգանքը»:

Նորին Սրբությունն իր հերթին ողջունել է Բուլղարահայոց առաջնորդին` մաղթելով բազմարդյուն առաջնորդություն: «Մենք լիահույս ենք, որ, ինչպես մեր երկրում, այնպես էլ Եվրոպայում եւ բոլոր աշխարհում քրիստոնեությունը առավել պիտի հաստատվի եւ տարածվի», – իր խոսքում նշել է Նեոֆիտ պատրիարքը:

Հանդիպմանը ներկա են եղել Բուլղարիայի կրոնական համայնքների Ազգային խորհրդի ատենապետ Ռուբեն Գրիգորյանը եւ Բուլղարիայի Հայ Դատի հանձնախմբի համաատենապետուհի Տիկին Վարդանուշ Թոփակբաշյանը:

Բուլղար ուղղափառ եկեղեցու կողմից հանդիպմանը մասնակցել են Սուրբ Սինոդի գլխավոր քարտուղար Գերասիմ վարդապետը, ավագ լուսարար Վասիլի Սարյանը եւ պատրիարքարանի վարչակազմի ղեկավար Թոդոր Աթանասովը: Հանդիպման ավարտին Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը Նորին Սրբություն պատրիարք Նեոֆիտին նվիրել է որոշ հուշանվերներ Սուրբ Էջմիածնից եւ մյուռոնաթափ աղավնու կրկնօրինակ: Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Արագածոտնի Ուշի համայնքում տեղի է ունեցել Սուրբ Սարգիս վանական համալիրի վերակառուցման օրհնության կարգը (ֆոտո)
Վանական համալիրի վերակառուցումն իրականացվում է «Դիջիթեյն Գրուպի», «Արմենիա Վայն» ընկերությունների հիմնադիրներ, «Նոա»  ֆուտբոլային ակումբի...
Լավ լուր ունեմ՝ երկար չեք մնալու, սա ձեր վերջն է. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
Ինձ, այս ժողովրդին կամ որևէ հայրենատեր մարդուն ծաղրողներն իշխանության գրչակներն ու ադրբեջանցիներն են...
Ես Տավուշում եմ, եթե անձնական վիրավորանք հասցնողներն այդքան քաջություն ունեն, թող գան երես առ երես խոսեն.Բագրատ Սրբազան
Մեզ ասում են գործակալ, շատ հանգիստ եմ տանում…
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Ամենաշատ