News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տուլա անունով լուսանկարիչ շունը ինտերնետի աստղ է դարձել:   The Washington Post-ը Տուլային տաղանդավոր է կոչում: «Նրա ինստագրամը գուցե մերինից լավն է», – հավելում է պարբերականը:

Չորս տարեկան լուսանկարիչը «պատասխանատու է» Canine Happy Hour նախագծի լուսանկարների համար: Դրանք արվում են GoPro տեսախցիկի օգնությամբ եւ թույլ են տալիս շներին տեսնել շների աչքերով: Լուսանկարները հրապարակվում են ինստագրամում եւ ֆեյսբուքում, հայտնում է Gazeta-ն:

Նախագծի հեղինակները Մինեսոտայից ընտանիք է:   «Ես միշտ սիրել եմ լուսանկարչությունը եւ միշտ սիրել եմ շների», – պատմել է 17-ամյա Սյուզի Կիկսմելլերը: Նրա խոսքով, սկզբում ինքը փորձել է ինքնուրույն լուսանկարել, բայց իր ամեն մոտենալիս շները դադարել են խաղալ: 

Այդ ժամանակ լուսանկարման պատասխանատու են նշանակել Տուլային:  «Լուսանկարներն իրոք հրաշալի են», – կարծում է Կիկսմելլերը:

Տուլայի արած լուսանկարները ԶԼՄ-ների ուշադրությանն են արժանացել: Մասնավորապես, այդ մասին գրել են  Minneapolis Star Tribune-ը եւ Daily Mail-ը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ