News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

 

Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնն ուղղակիորեն չի պատասխանել լրագրողների հարցին հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահության թեկնածու Դոնալդ Թրամփի վերաբերյալ` հայտնելով, որ կշնորհավորի ցանկացածին, ով կհասնի նախագահական մրցապայքարի ավարտին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:  

«Ես չեմ ուզում միջամտել ԱՄՆ-ում ընտրական գործընթացին: Բայց կարող եմ ասել, որ կշնորհավորեմ ցանկացածին, ով կհասնի այս խելագար մրցավազքի` ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ավարտին», — ասել է Քեմերոնը:

Նա հիշեցրել է 2005 թվականին Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդի ընտրության ընթացքում սեփական ընտրարշավի մասին եւ նշել է, որ այն   «բավականին ուժասպառ անող էր, բայց չէր համեմատվի նրա հետ, ինչ ապրում են այս թեկնածուները»:

«Իսկ եթե խոսենք Թրամփի եւ նրա հնարավոր այցի մասին Մեծ Բրիտանիա, թեկնածուներն ընտրարշավի ընթացքում (ամերիկյան ընտրություններին) հաճախ այցելում են եվրոպական տարբեր քաղաքներ, բայց չգիտեմ, արդյոք նման բան կլինի, մինչեւ հիմա ամսաթիվ չկա», — հավելել է Քեմերոնը:

Թրամփը չորեքշաբթի կուսակցական պատվիրակների 1237 ձայն է հավաքել, որոնք անհրաժեշտ են Հանրապետական կուսակցությունից թեկնածու առաջադրվելու համար: Դեմոկրատներից նրա մրցակիցը պետք է դառնա կամ Հիլարի Քլինթոնը, կամ նախնական ընտրություններում նրա մրցակիցը` Բերնի Սանդերսը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ