News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Մարշալ Բաբաջանյանի հուշարձանի առթիվ հեգնանքը անտեղի է: Այդ մասին լրագրողներին  մայիսի 27-ին ԱԺ-ում ասել է Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Նրա խոսքով միանգամայն անհեթեթ են այն մեղադրանքները, որ նոր հուշարձանը  քաղքենիական գերեզմանային քանդակի է նման: «Բաբաջանյանը արժանապատիվ ու վեհաշուք բազմած է՝ մարշալի նման: Պետք չէ կասկածել, որ ժամանակի ընթացքում երեւանցիները կճանաչեն ու կսիրեն այս հուշարձանը»,- ասել է փոխքաղաքապետը:

Այն հարցին, թե ինչ կցանկանար նա ասել հունգարացի ժողովրդին, քանի որ մարշալ Բաբաջանյանը ղեկավարել է Հունգարիայում 1956-ի հակախորհրդային հեղաշրջումը, Կամո Արեյանը ասել է «Հունգարիայի ժողովրդին ես խորհուրդ կտայի Ռամիլ Սաֆարովին վերադարձնել դատարան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ