News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մարտունի - Վարդենիս - Սոթք - ԼՂՀ սահման մայրուղու ընդամենը 5 կմ ճանապարհահատվածն է անմխիթար վիճակում: Այս մասին նշել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը՝ անդրադառնալով հասարակության մեջ առկա դժգոհությանը, թե անմխիթար վիճակում են մի շարք ռազմավարական նշանակության ճանապարհներ, ինչը ցայտուն երեւաց ապրիլյան պատերազմի օրերին:

Նրա խոսքով, այդ ճանապարհը ներառված է Համաշխարհային բանկի միջոցներով նախատեսված ծրագրում եւ կհիմնանորոգվի այս տարի:

Ինչ վերաբերում է Սիսիան-Գորիս ճանապարհահատվածին, Սարգսյանը նշեց, որ դա մաս է կազմում «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի», ուստի` մեծ գումարներ ներդնել դրա հիմնանորոգման համար, հետո քանդել, կլինի գումարի վատնում, հետեւաբար պետական բյուջեով նախատեսվել է համապատասխան գումար այն մասնակի վերանորոգելու համար:

«Իսկ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ 6) ճանապարհահատվածը հիմնանորոգելու նպատակով բանակցություններ են վարվել մի շարք դոնոր կազմակերպությունների հետ: Արդյունքում երկու դոնորի` Եվրոպական ներդրումային բանկի եւ Ասիական զարգացման բանկի հետ համաձայնություն է ձեռք բերվել: Ծրագիրը կազմում է մոտ 100 միլիոն եվրո, որի մի մասը կիրականացվի Եվրոպական ներդրումային բանկի, մյուս մասը` Ասիական բանկի ֆինանսավորմամբ: Եվրոպական բանկի հետ համաձայնագիրն արդեն ստորագրվել է, իսկ Ասիական զարգացման բանկի հետ բանակցությունները շարունակվում են»,-նշել է նա:

«Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրենի ներկայացմամբ, մեծ ցանկության դեպքում էլ չես կարող մինչեւ ապրիլի 15-ը որեւէ ասֆալտապատման աշխատանք կատարել: «Եթե չեղավ համապատասխան եղանակային պայման, բնականաբար, այդտեղ ոչ մի աշխատանք չես կարող անել»:

Ինչ վերաբերում է պնդմանը, թե այդ վարկերը բեռ են դառնում երկրի ու քաղաքացիների վրա, նա պատասխաել է. «Չգիտես ինչու, շատերը, երբ վարկի մասին լսելիս կարծում են, թե այդ վարկը նույնն է, ինչ խանութից` 24-25 տոկոսով ապառիկով ապրանք վերցնելը: Մինչդեռ Համաշխարհային բանկից վերցրած վարկերի տոկոսադրույքը մեկ-մեկուկես տոկոս է կազմում` արտոնյալ ժամկետներով»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Ամենաշատ