News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սինգապուրը պատրաստ է արագացնել ազատ առեւտրի գոտի ստեղծելու վերաբերյալ բանակցությունները ԵՏՄ-ի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Ստանիսլավ Վոսկրեսենսկին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այս առավոտյան ես հեռախոսազրույց եմ ունեցել Սինգապուրի առեւտրի հարցերով փոխնախարարի հետ, որը մեզ տեղեկացրեց, որ իրենք ԵՏՄ բոլոր գործընկերների հետ նախնական խորհրդակցություններ են անցկացրել ու հաստատել են, որ շահագրգռված են ԵՏՄ-ի հետ ապրանքների ու ծառայությունների ազատ առեւտրի գոտի ստեղծելու հարցում: Բանակցությունների արդյունքներով պայմանավորվել են արագացնել ԵՏՀ-ում Սինգապուրի հայտի քննարկումը»,- ասել է նա

Մայիսին Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ հույս ունի, որ իր երկրի ու ԵՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտին կսկսի գործել մինչեւ 2018 թ.:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ