News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Շվեդ գիտնականների խումբն ուսումնասիրել է պղնձի դարաշրջանի մեծ գերեզմանոցի գերեզմանները եւ այն եզրակացությանն է հանգել, որ այդ ժամանակաշրջանում կանայք հաճախ ամուսնանում էին օտար վայրերից տղամարդկանց հետ, հայտնում է Gazeta-ն: 

Աշխատանքի ընթացքում գենետիկներն հետազոտել են գերեզմանատունը, որը տեղակայված է ժամանակակից Գերմանիայի տարածքում: Գերեզմանատանը թաղված են պղնձե դարաշրջանի տղամարդիկ, կանայք եւ երեխաներ` մարդկության պատմության այն ժամանակաշրջանի, որի ընթացքում տարածված էին պղնձե գործիքները: Պղնձի դարաշրջանը շարունակվել է մթա IV-ից մինչեւ III դարը:

Արդյունքում գիտնականները պարզել են, որ գերեզմանատանը թաղված կանանց գրեթե կեսը ծնվել է այլ վայրերում եւ «տեղափոխվել է» ամենայն հավանականությամբ ամուսնության հետեւանքով: Հետազոտողների կարծիքով, իրենց աշխատանքի արդյունքներն այն մասին են խոսում, որ հնագույն ժամանակներում կանայք անհամեմատ ավելի շարժունակ էին, քան նախկինում համարվում էր: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ