News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Համացանցում ժողովրդականություն է ձեռք բերում չինական Qiaobi լվացող միջոցի ոչ միանշանակ գովազդը, որը հեռուստաէկրաններին  է հայտնվել մայիսին: Սոցցանցերում այն անվանել են ռասիստական եւ դաժան, հայտնում է   Lenta-ն: 

Դրանում երիտասարդ չինուհուն, որը լվացքի մեքենայի մեջ կեղտոտ սպիտակեղեն է լցնում, մոտենում է սեւամորթ տղամարդ կեղտոտ սպիտակ շապիկով: Երկար չմտածելով` աղջիկը նրա բերանի մեջ լվացող միջոց է լցնում եւ ուղարկում է լվացքի մեքենայի մեջ: 

Լվացքից հետո հայտնվում է ճերմակ շապիկով չինացի, ինչի համար աղջիկը, նրա հակազդեցությունից դատելով, շատ ուրախ է: 

ՀՏ-ներում եւ կինոթատրոններում հայտնվելուց անմիջապես հետո գովազդն արագ տարածվեց սոցցանցերում, որտեղ հույզերի հեղեղ առաջացրեց օգտատերերի մոտ:  Reddit-ի մեկնաբանների միջեւ, որտեղ մայիսի 26-ին ներբեռնվել էր տեսանյութը, իսկական բանավեճ էր ծավալվել այն մասին, թե արդյոք գովազդը ռասիստական է, թե ոչ: Ոմանք նկատում էին, որ գովազդը սկսզբունքորեն դաժան է, նույնիսկ եթե աչք փակենք այն բանի վրա, որ աղջիկը հենց սեւամորթ տղայի է լվացել:  

Իսկ նրանք, ովքեր ցանկանում էին գովազդը դիտարկել բարոյականության պրիզմայով, դժգոհում էին, որ հոլովակի ստեղծողները գաղափարը գողացել են փոշու իտալացի արտադրողներից, որոնք դեռեւս ինը տարի առաջ օգտատգործել էին այդ մտահղացումը: 

Ճիշտ է, եվրոպական գովազդում մեքենայի մեջ էին մտցնում սպիտակամորթ իտալուհու, իսկ նրա փոխարեն լվացքից հետո դուրս էր գալիս իդեալական մարմնակազմությամբ սեւամորթ տղամարդ: Հոլովակը գունավոր սպիտակեղենի համար լվացքի փոշի էր գովազդում, եւ նրա նշանաբանը հետեւյալն էր.    «Գունավորն ավելի լավ է»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ