News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մարտունիի բժշկական կենտրոնի բժիշկ, զինկոմիսարիատի զորակոչային հանձնաժողովի անդամ Վիկտոր Սահակյանին կրկին մեղադրանք է առաջադրվել այս անգամ ծառայությանը ոչ պիտանի նորակոչիկ Պարգեւ Սողոմոնյանին ոչ պատշաճ զննելու եւ հիվանդությունը չհայտնաբերելու համար:

Դեռեւս 2014թ.-ին բժիշկ Վիկտոր Սահակյանը նորակոչիկ Կարեն Ավետիսյանի ներքին օրգանների սոնոգրաֆիկ հետազոտության ենթարկելու ժամանակ անփույթ վերաբերմունք էր դրսեւորել: Նա ոչ պատշաճ կերպով էր իրականացրել իր պարտականությունները եւ չի հայտնաբերել Կարեն Ավետիսյանի մոտ առկա պարտադիր զինվորական ծառայույան համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու հիմք հանդիսացող «Լյարդի 8-րդ սեգմենտի կրակալված էկինոկոկկային կիստա» հիվանդությունը եւ Կարենը զորակոչվել էր բանակ: Այդ ժամանակ Վիկտոր Սահակյանը տուգանվել էր 300 հազար դրամով:

Պարզվում է՝ եւս մեկ նորակոչիկի՝ Պարգեւ Սողոմանյանին, Վիկտոր Սահակյանը 2015թ. մարտին կատարել է պաշտոնեական անփութություն, այն է՝ զորակոչի ընթացքում Գեղարքունիքի Ծովասար գյուղի բնակիչ Պարգեւ Սողոմոնյանի սրտի հետազոտություն կատարելիս, պատշաճ կերպով չի կատարել իր պարտականությունները: Երկու օրվա մեջ էլեկտրասրտագրության երկու տարբեր արդյունքներ ստանալով՝ Պարգեւ Սողոմոնյանին բժիշկը չի ուղարկել նեղ մասնագիտական հետազոտման, ինչի հետեւանքով չի հայտնաբերել նորակոչիկի մոտ առկա սրտի հիվանդությունը, այլ տվել է սահմանափակումով զինծառայությանը պիտանի լինելու վերաբերյալ իրավաբանական փաստի ուժ ունեցող եզրակացություն: Այսպիսով, Պարգեւ Սողոմոնյանը հուլիսին զորակոչվել է բանակ: Արդեն օգոստոսին ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի ուղեգրով կատարված Հոլտեր-մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ Պ.Սողոմոնյանի մոտ հայտնաբերվել է «Սրտի ռիթմի խանգարում, հաճախակի փորոքային էքստրասիստոլիա /մինչեւ 11000 օրեկան/ ալլոռիթմիայի /բիգեմինիայի, տրիգեմինիայի/ էպիզոդներով: Եզակի սուպրավենտրիկուլյար էքստրասիստոլիա» հիվանդությունը եւ զինծառայողն ազատվել է ծառայությունից:

Վիկտոր Սահակյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ