News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայտնի դերասան Հովհաննես Ազոյանն արձագանքել է Ճանապարհային ոստիկանների կողմից իր Lexus մակնիշի մեքենան Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու փաստին:

Այո .... այսօր ճանապարհային ոստիկանությունը շատ խիստ է լինելու։ Այնպես, որ սիրելի շրջանավարտներ այսօր մեքենա մի վարեք..... մենք գիշերը սկսեցինք մեր վերջին զանգը ու բռնվեցինք»,-գրել է նա Facebook-ի իր էջում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից, այսօր՝ մայիսի 27-ին, Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել հայտնի դերասան Հովհաննես Ազոյանի Lexus մակնիշի 14 ՏԼ 384 համարանիշի ավտոմեքենան:

ՃՈ աշխատակիցները նշված ավտոմեքենան կանգնեցնելուց հետո վարորդ Ազոյանին, ենթարկել են բժշկական փորձաքննության: Ըստ այդմ, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարում էր ոչ սթափ վիճակում:

Պարզվել է նաեւ, որ ավտոմեքենան ԱՊՊԱ չի ունեցել: Ավտոմեքենան ոչ սթափ վարելու համար Հովհաննես Ազոյանը ենթարկվելու է վարչական պատասխանատվության:

Տպել
Ամենաշատ