News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հիրոսիմա այցի ժամանակ աշխարհին կոչ է արել հրաժարվել միջուկային զենքից, փոխանցում է RIA Novosti-ն:

«71 տարի առաջ պարզ առավոտյան մահն ընկավ երկնքից, եւ աշխարհը փոխվեց»,- ասել է Օբաման 1945-ին Հիրոսիմայի ռմբակոծությունից զոհվածների հուշարձանին ծաղկեպսակ դնելուց  հետո:

«Մենք գալիս ենք, որպեսզի մտածենք այն սարսափելի բռնության մասին, որը կատարվել է ոչ վաղ անցյալում: Մենք գալիս ենք հիշելու զոհերին: Մենք հիշում ենք այդ սարսափելի պատերազմում զոհված բոլոր անմեղներին»,- ասել է Օբաման:

Նա նաեւ հավելել է, որ ամբողջ աշխարհը պատասխանատվություն է կրում ապագայում նման տառապանքներ թույլ չտալու համար եւ կոչ է արել հրաժարվել միջուկային զենքից:

«Բոլոր այն երկրները, իմ պետության նման, որոնք միջուկային զինանոց ունեն, պետք է արիաբար հրաժարվեն վախի տրամաբանությունից եւ ձգտեն խաղաղության առանց դրա»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ