News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն այս տարի 69 շրջանավարտ ունի: Շրջանավարտներն այսօր՝ մայիսի 27-ին, «Վերջին զանգի» արարողությանը հանդես եկան ցուցադրական ելույթներով, ավարտական վալս պարեցին, ելույթներ ունեցան (ֆոտոռեպորտաժ): 

Շրջանավարտներն ու սպայական կազմը իրենց խոսքում հիշեցին վարժարանի սան, ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված մայոր Հայկ Թորոյանին։

«Եվ մեր պատմական անցյալը, եւ հերոսական քառօրյա պատերազմը եւս մեկ անգամ համախմբեցին մեր ժողովրդին։ Այս օրերին, երբ մեր զինված ուժերը ցույց տվեցին մեր մարտական բարձր պատրաստվածությունը արժանի հակահարված տալով թշնամուն, ուզում եմ հիշել նաեւ այն շրջանավարտներին, որոնք արժանի հակահարված հասցրին հակառակորդին։ Նրանցից մայոր Հայկ Թորոյանն էր, որը հերոսաբար զոհվեց Արցախի պաշտպանության ժամանակ։ Իրենց քաջությամբ աչքի ընկան ու արիության մեդալի արժանացան փոխգնդապետ Արմեն Մարկոսյանը, կապիտան Սեդրակ Մարտիրոսյանը, լեյտենանտ Անդրանիկ Սիմոնյանը եւ ուրիշներ»,- իր ելույթում նշեց վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը։

Նրա խոսքով, շրջանավարների 90 տոկոսից ավելին կընդունվեն Հայաստանի եւ արտերկրի ռազմական ինստիտուտներ:

Նշենք, որ մայոր Հայկ Թորոյանը զոհվել է Մատաղիսում։ Նա իր ընկերների հետ զենք է տարել առաջնագիծ, վերադարձի ճանապարհին հակառակորդը հարձակվել է նրանց վրա։ Հայկ Թորոյանը եւ մյուսները ընկել են հերոսաբար։ Հայկ Թորոյանի զենքի բոլոր փամփուշտները կրակված են եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ