News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Զինված ուժերում բոլոր պաշտոնները, հաստիքները համալրված են: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է Հայաստան վերադարձած Սամվել Բաբայանը պաշտոն ստանա:

«Դա իմ որոշելիքը չէ, վերջին ժամանակներն ինձ հարցնում են՝ ինչ կարող են անել: Յուրաքանչյուր ոք, այսօր գտնվելով Հայաստանում, Արցախում, մեր լեռնաշխարհը համարելով իր հայրենիքը, կարող է իր ներդրումներն ունենալ այս կամ այն ծառայության մեջ: Զինվորական ծառայության մեջ այսօր չեմ կարող ասել, քանի որ մեր բոլոր պաշտոնները, հաստիքները համալրված են, եւ մեր բանակի անձնակազմը կատարում է իր խնդիրները բարձր մակարդակով»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության բանակի հիմնադիր, ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը մայիսի 23-ին վերադարձել է Հայաստան:

Տպել
Ամենաշատ