ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ մայիսի 27-ին, Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 70-րդ նիստի աշխատանքներին:
Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ լիագումար նիստի օրակարգում ընդգրկված են տնտեսական փոխգործակցության տարբեր ոլորտներին ու ուղղություններին վերաբերող մոտ երկու տասնյակ հարցեր: