News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ապօրինի ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող, դերասան Գոռ Վարդանյանն արդարացվեց: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց նրա պաշտպան Նաիրա Պետրոսյանը՝ նշելով, որ քիչ առաջ նման որոշում է կայացրել Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանը:

«Դատախազը հրաժարվեց մեղադրանքից»,- ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Վարդանյանն ուղղակի առնչություն է ունեցել «Դյուքենդո հայկական ֆեդերացիա» անվանմամբ հասարակական կազմակերպության հետ: Գոռ Վարդանյանը քննությամբ չպարզված անձից եւ ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել եւ նույն ՀԿ-ի կողմից օգտագործվող տարածքում, մինչեւ խուզարկությամբ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերելը, պահել է ռազմամթերք:

Գոռ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Տպել
Ամենաշատ