News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի եւ տեղական մարմինների նիստին կքննարկվի հավաքված դրամի գլխավոր մասը Լեռնային Ղարաբաղում քառօրյա պատերազմի հետեւանքով առաջացած ավերածությունների վերացմանը: Այդ մասին մայիսի 27-ին լրագրողների հետ զրույցին հայտնել է    «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը:  

Նրա խոսքով, եթե այլ առաջարկներ չհայտնվեն, հավանաբար դա կընդունվի որպես գլխավոր ռազմավարական ուղղություն:  «Չեմ կարող նույնիսկ մոտավորապես ասել, թե որքան փող անհրաժեշտ կլինի տրամադրել, սակայն աջակցությունը պետք է բազմակողմանի լինի, սկսած դեղամիջոցներ հասցնելուց, մինչեւ առանձին ընտանիքների եւ զոհված զինծառայողների ընտանիքներին օգնության տրամադրումը», - ընդգծել է Վարդանյանը: Այս հարցը, շարունակել է նա, գտնվում է կոնկրետացման փուլում եւ կլուծվի առաջիկա երկու ամսվա ընթացքում: Արա Վարդանյանը նաեւ հավելել է, որ բացի ապրիլյան իրադարձությունների հետեւանքներից, Ղարաբաղում բազմաթիվ այլ խնդիրներ կան եւ հիմնադրամը կկենտրոնանա առավել տուժած տարածքների վրա: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ