News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ԿԳՆ-ն ուզում է տաք սննդի օգտագործումը տարածել հանրապետության բոլոր դպրոցներում: Այս մասին մայիսի 27-ին՝ խորհրդարանում 2015-ի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ,  ասել է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

«Ակնհայտ է, որ տաք ճաշերն ավելի օգտակար են, քան, օրինակ հյութն ու բուլկին: Շաքարն ու կոնսերվանտներն ամենաօգտակար բանը չէ, որը կարելի է տալ երեխային: Այդ պատճառով գոնե 1-4րդ դասարաններում պետք է տաք սնունդ տալ: Հիմա ծրագիրը գործում է հանրապետության 3 մարզերում, բայց մենք ուզում ենք տարածել այն ամբողջ երկրի տարածքով: Այն հատկապես կարեւոր է գյուղերի անապահով երեխաների համար»,- ասել է նախարարը:

Միաժամանակ Մկրտչյանը դժգոհել է, որ մեկ դպրոցականի համար օրական ծախսը կազմում է 127 դրամ, բայց այդ գումարը չի բավականացնում 7-10 տարեկան հագեցած ճաշի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ