News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայի Ժողովրդական կուսակցությունից պատգամավոր Իվ Նիդիգգերը բողոքում է Ժնեւի Տրամբլե այգում հայկական հուշարձանի տեղադրման դեմ, գրում է   «Ժնեւյան տրիբունա» թերթը: 

Հաստատված նախագծին համապատասխան, Տրամբլե այգում կտեղադրեն հայկական   «Les réverbères de la mémoire» («Հիշողության լապտերներ») հուշարձանը:

Նախագծի գաղափարը ծնվել է տասը տարի առաջ, բայց հայ համայնքը միայն անցյալ շաբաթ է դրա կառուցման թույլտվություն ստացել: Հուշարձանը նվիրված կլինի Թուրքիայում Հայոց ցեղասպանությանը: Բայց պայքարը դեռ ավարտված չէ, որովհետեւ Շվեյցարիայի Ժողովրդական կուսակցությունից պատգամավոր, փաստաբան եւ խորհրդական Իվ Նիդիգգերը հայց է ներկայացրել քաղաքի իշխանությունների որոշումը չեղյալ համարելու պահանջով:  «Տրամբլե այգին կանաչ գոտի է: Այսինքն, այնտեղ չի կարելի որեւէ բան կառուցել, բացի քաղաքացիների շահերից բխող եւ բացառապես այգու բարեկարգման հետ կապված կառույցներից: Այգում մտադիր են տասը մետրանոց ինը լապտեր տեղադրել յուրաքանչյուրը` տասը մետր տրամագծով. Դա կփոխի մեր այգու բնույթը», - նշել է պատգամավորը պարբերականի թղթակցի հետ զրույցում: 

Նախագծի համակարգող Ստեֆան Կրիստանսենն իր հերթին նշել է.  «Ես վստահում եմ նախագծին, սա կարեւոր փուլ է քաղաքի պատմության մեջ եւ մենք վստահ ենք, որ ուզում ենք իրականացնել այն: Բոլոր նրանք, ովքեր դեմ են հանդես գալիս, քաղաքական դրդապատճառներ ունեն: Շատ ցավալի է տեսնել այդ մարդկանց դիմակայությունը, որոնք հերքում են տեղի ունեցածը, ցեղասպանությունից անկախ» (նկատի ունի ցեղասպանությունները, որպես այդպիսիք):

Նշվում է, որ 2014-ին նախագիծը պետք է իրականացվեր Ժնեւյան Արիանա այգում, բայց մերժվել էր  «միջազգային ասպարեզում Ժնեւի չեզոքության խախտման պատրվակով», չնայած իրականում որոշումն ընդունվել էր թուրքական իշխանությունների ճնշմամբ: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ