News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


«Վերջին զանգ» միջոցառման շրջանակներում, այսօր՝ մայիսի 27-ին, ժամը 16-ի դրությամբ, Երեւանի Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 27 ավտոմեքենա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՃՈ պահպանվող հատուկ տարածքի պատասխանատու, ոստիկանության մայոր Մայիս Դավթյանը՝ հավելելով, որ նրանցից 2-ը եղել են անչափահասներ, իսկ մնացած 25-ը ուղեւորների փոխադրման կանոնների խախտման դեպքեր են եղել եւ վարորդական իրավունքի վկայական չունեցողներ:

Նրա խոսքով, այս պահի դրությամբ ալկոհոլի օգտագործման դեպք չի հայտնաբերվել:

Նախորդ տարի «Վերջին զանգի» օրը ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 30 ավտոմեքենա ամբողջ օրվա ընթացքում, իսկ այս պահի դրությամբ այդ թիվը 27 է:

«Նախորդ տարի ընդհանուր հանրապետությունում հատուկ տարածք է տեղափոխվել մոտ 150 ավտոմեքենա»,-ասաց Դավթյանը՝ հավելելով, որ վթարային դեպքեր այս պահի դրությամբ չեն եղել: «Եվս մեկ անգամ հորդորում ենք մեծահասակներին, որ ղեկը չհանձնեն երեխաներին ու անչափահասներին»,-ընդգծեց նա:

Հարցին, թե արդյոք դերասան Հովհաննես Ազոյանի մեքենան եւս հատուկ տարածք է տեղափոխվել, նա պատասխանեց. «Դե նրադ դեպքը «Վերջին զանգի» շրջանակներում չի եղել: Երեկ երեկոյան, այո, ոգելից խմիչք օգտագործած վիճակում տեղափոխվել է: Նրա մեքենան սթափ վարորդը մոտեցել ու տեղափոխել է ավտոտնակ: Վարչական արձանագրությունը կազմվել է»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան
Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել…
Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան
Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել…
Կամբոջայում գնացքի և ավտոբուսի բախումից հետո 45 մարդ հոսպիտալացվել է
Ըստ լրատվամիջոցի՝ առնվազն հինգ տուժածների վիճակը ծանր է.
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական…
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
Ամենաշատ