News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


«Փոքր Մհեր» կրթահամալիրում այսօր՝ մայիսի 27-ին տեղի ունեցավ 2015 - 2016 ուսումնական տարվա 12-րդ դասարանցիների ավարտական «Վերջին զանգի» միջոցառումը (ֆոտոռեպորտաժ

Միջոցառմանը տեղի ունեցան Կրթահամալիրի հայկազունների ցուցադրական ելույթներ, շարանցում, ձեռնամարտի եւ «Կարիճներ» հատուկ նշանակության ջոկատների ելույթներ, պարգեւատրության արարողություն եւ հանդիսավոր երթ:

Արարողությանը ներկա էր նաեւ ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

«Այսօր ուրախության տոն է, որ այս տարիների մեր կատարած քրտնաջան աշխատանքի արդյունքը նպատակաուղղելու ենք մեր հայրենիքի զարգացմանը, նպատակաուղղելու ենք նրան, որ մեր հայրենիքն ավելի անվտանգ լինի: Այսօր վարժարանի սաները ավարտելով այս հաստատությունը, ձեռք ենք բերել համապատասխան ուժի, որի ներսում գիտելիքներն են ու առանձնահատուկ ունակությունները: Վարժարանը, ի տարբերություն մյուս կրթօջախների, այսօր առանձնահատուկ ուսուցում է իրականացնում եւ ռազմական առումով, եւ պաշտպանության: Դու ի սկզբանե նպատակաուղղել եք Ձեզ մեր հայրենիքի պաշտպանությանը»,-իր ելույթում նշեց Սեյրան Օհանյանը:

Կրթահամալիրի սաներն ու սպայական կազմը իրենց ելույթներում հիշեցին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զոհված՝ կրթահամալիրի սան, ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանին, որին կնքել են «Մոնթե» անունով:

Միջոցառմանը նախարար Սեյրան Օհանյանը պարգեւատրվեց Հայկազնական փառքի շքանշանով: Շրջանավարտներին առաջին անգամ հանձնվեց հուշ-մասունք՝ բաղկացած ջրից, հողից, հացից ու փամփուշտից:

Նշենք, որ այսօր լրացավ նաեւ կրթահամալիրի 15 ամյակը: Այն ունեցել է 247 շրջանավարտ, որոնցից 33-ն արդեն ավարտել են ուսումը ռազմական կրթական հաստատություններում եւ որպես սպա ծառայում են Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում: Կրթահամալիրի սաներից 40-ն այժմ սովորում է Հայաստանի եւ արտերկրի ռազմական ինստիտուտներում: Ավելի քան 40 շրջանավարտներ այժմ կրթություն են ստանում Հայաստանի եւ արտերկրի այլ բուհերում:

Նշենք, որ ավագ լեյտենանտ Բենյամին Եղոյանը Երեւանից էր, ԶՈՒ-ում էր 2009 թ: Նա ընդամենը մի քանի ամիս առաջ էր ամուսնացել: Նրա հայրը ՊՆ ֆիզպատրաստության բաժնի պետ, գնդապետ Ներսես Եղոյանն է՝ Արցախյան շարժման առաջին մասնակիցներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ