News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի ոստիկանությունը Ռիո դե Ժանեյրոյում փնտրում է ավելի քան  30 տղամարդու, որոնք կասկածվում են   16-ամյա աղջկա բռնաբարության մեջ: Բռնաբարողները հարձակման տեսանյութը տեղադրել են սոցիալական ցանցերում: 

Այս միջադեպը Բրազիլիայում բողոքների փոթորիկ է առաջացրել: Բողոքողները կոչ են արել վերջ դնել, իրենց արտահայտությամբ, «բռնաբարության մշակույթին» բրազիլական հասարակությունում, հայտնում է    BBC-ի ռուսական ծառայությունը:  

Միջադեպի մասին ճշգրիտ տեղեկություններ չկան: Որքան հայտնի է, շաբաթ օրը աղջիկը հյուր է գնացել իր ընկերոջը Ռիո դե Ժանեյրոյի արեւմտյան մասի աղքատ թաղամասում: Ոստիկանություն նրա ներկայացրած դիմումի համաձայն, նա կիրակի արթնացել է լրիվ մերկ: Նրա մարմնին վնասվածքներ են եղել եւ նրան տղամարդիկ են շրջապատել: Դրանից հետո նա տուն է գնացել: 

Միայն մի քանի օր անց նա իմացել է, որ իր բռնաբարության մեջ կասկածվող տղամարդիկ հարձակման տեսագրությունը տեղադրել են «Թվիթերում»:

40 վայրկյանանոց տեսագրությունն արագ տարածվել է համացանցում, ուղեկցվելով կնատյաց մեկնաբանությունների ալիքով: Շուտով այդ մարդկանց հաշիվները փակվել են: 

Ոստիկանությունը կասկածյալների, այդ թվում` աղջկա ընկերոջ ձերբակալության հրաման է տվել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ