News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սանկտ Պետերբուրգում նրբաբլիթներից ռեկորդային տորթ կթխեն`  400 կգ քաշով, հայտնում է  FlashNord-ը: Ակցիան նվիրված է Քաղաքի օրվան, որը նշվում է մայիսի  27-ին եւ կընթանա շաբաթ օրը` մայիսի 28-ին, Օստրովսկու հրապարակում:   

«80 շերտանոց նրբաբլիթային տորթը բանանա-շոկոլադային լցոնով առնվազն 400 կգ կկշռի, դրա բարձրությունը կկազմի ավելի քան 40 սմ, իսկ տրամագիծը` մոտ 1,5 մ», –հայտնել է ակցիայի կազմակերպչի ներկայացուցիչը:   

Տորթի պատրաստմանը կմասնակցի նրբաբլիթի ութ մասնագետ: Հանդիսատեսին կառաջարկեն մասնակցել թխվածքն առաջինը համտեսելու իրավունքի համար բարեգործական աճուրդին: Բացի այդ, հրապարակում նվիրատվություններ հավաքելու խնայատուփեր կտեղադրեն: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ