News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ավստրալիայում Նոր Հարավային Ուելսի համալսարանի հետազոտողների խումբը Քվինսլենդ նահանգի հյուսիս-արեւմտյան հատվածում հայտնաբերել է նախկինում անհայտ մսակեր պարկավորների մնացորդներ, հայտնում է Gazeta-ն:

Malleodectes Mirabilis-ները բացառիկ կաթնասուններ են, որոնք ապրել  15 մլն տարի առաջ: Նրանց սննդի մեծ մասը կազմել են խխունջները: Հետազոտության առաջավոր հեղինակ պրոֆեսոր Մայք Արչերը  մեկնաբանել է. «Հայտնաբերված կենդանիների բնորոշ գիծը  խոշոր եւ հզոր նախասեղանատամային ատամներն էին, որոնց շնորհիվ պարկավորները կարողանում էին մանրացնել նույնիսկ կակղամորթների կարծր խեցիները»:

Հնէահնագետները քառասուն տարվա ընթացքում այդ կենդանիների առանձին ատամներ եւ ծնոտի հատվածներ են հայտնաբերել Ռիվերսլեյ արգելոցում: Արգելոցն ընդգրկում է Ավստրալիայի երկրաբանական պատմության   24 մլն տարի: Ռիվերսլեյը հարուստ է շատ կենդանատեսակների մնացորդներով, որոնց մեծամասնությունն անհետացել էր մարդու ի հայտ գալուց շատ առաջ: 

Վերջին գտածոն` կաթնասունի ձագի լավ պահպանված գանգը, որը կրաքարից հանվել է թթվի օգնությամբ, գիտնականներին թույլ է տվել տեսակն ուսումնասիրել միկրոհամակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ: Հայտնաբերված կենդանու մոտ դեռեւս առկա էին կաթնատամները եւ սկսել էին ծակվել սեղանատամները: 

«Չնայած մնացորդներն առանձնանում են այլ հանածոների ֆոնին,  Malleodectes Mirabilis-ներն ընդհանուր արմատներ ունեն Dasyures-ների հետ` պարկավոր այնպիսի գիշատիչների,  ինչպիսիք են տասմանյան դեւը եւ անհետացած տասմանյան վագրերը», — պարզաբանել է Արչերը: Հայտնաբերված հանածո գանգը գիտնականներին թույլ կտա կապ հայտնաբերել անսովոր կաթնասունի եւ ավստրալական այլ պարկավորների միջեւ: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ