News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սամվել Բաբայանը վերադարձել է, որպեսզի ծառայի որոշակի քաղաքական ուժի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել  է «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Ընդհանրապես, նրա խոսքով, երբ քաղաքական մեծ տեղաշարժեր են տեղի ունենում, իսկ պատերազմը սադրող գործոններից մեկն է, բոլոր գործող եւ թոշակի անցած քաղաքական ուժերը տարբեր պատճառներով ակտիվանում են. ինչ-որ մեկն ուզում է հայրենիքին ծառայել, ինչ-որ մեկն էլ փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից նախկին դիրքերի վերականգնման համար:  «Սամվել Բաբայանը, իմ տեսանկյունից, չէր կարող մի կողմ քաշված մնալ, որովհետեւ նա մեծ դեր է խաղացել ղարաբաղյան պատերազմում: Այժմ ոմանք նրա օգնությամբ փորձում են ազդեցություն ձեռք բերել բանակի ինչ-որ թեւի վրա: Ես կարծում եմ, որ դրանով էր պայմանավորված նրա վերադարձը Լեռնային Ղարաբաղ», - նշել է Արա Պապյանը:

Անդրադառնալով Սամվել Բաբայանի համար քաղաքական հեռանկարներին, նա նշել է, որ նրա մասնակցությունից մեծ ակնկալիքներ չունի:   «Ես չեմ կարծում, թե նրան թույլ կտան ինքնուրույն խաղացող դառնալ: Նրան բերել են որոշակի քաղաքական ուժի ծառայելու նպատակով», - ընդգծել է Արա Պապյանը` չճշտելով, թե որ ուժի մասին է խոսքը:  Սամվել Բաբայանը, շարունակել է նա, ինքը լավ հասկանում է, որ այլեւս ի վիճակի չէ ինքնուրույն խաղացող լինել. նա չունի նման քաղաքական ուժ:   «Չնայած նա իր կուսակցությունն է ստեղծել, բայց ֆինանսական հնարավորություններ չունի  եւ բավականին երկար է խաղից դուրս եղել», - նշել է Արա Պապյանը: Սակայն, միաժամանակ ընդգծել է փորձագետը, Բաբայանը ազդեցիկ գործոն կլինի ընդհանուր խաղում, հատկապես բանակի տեսանկյունից: 

Հիշեցնենք, որ «Սամվել Բաբայան. վերադարձ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները մայիսի 23-ին հայտարարություն են տարածել, որում նշված է.    «Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հիմնադիր, ԼՂՀ-ի նախկին պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը Հայաստան է վերադարձել: Սամվել Բաբայանի փորձը եւ հմտությունները կարող են անգնահատելի դեր ունենալ նաեւ այսօր»: Սավել Բաբայանը վերջին ժամանակներս Մոսկվայում էր:    

Երեւան գալով` նա հանդես է եկել առայժմ մեկ հարցազրույցով, որում ապրիլյան դեպքերից հետո ստեղծված իրավիճակն անհանգստացնող է կոչել: Սամվել Բաբայանը խոստացել է մոտ ապագայում ավելի ընդարձակ խոսքով հանդես գալ: «Մի քանի օրից ես Ղարաբաղ կմեկնեմ, որովհետեւ հենց այնտեղ եմ տեսնում իմ վերադարձի գլխավոր առաքելությունը», - հայտնել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ