News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզում նախօրեին ավազակային հարձակում է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, մայիսի 26-ին ժամը 22:05-ին ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի տներից մեկում ավազակային հարձակում է տեղի ունեցել: Նույն օրը ժամը 23:30-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Գ.Փահլեւանյանը, իսկ ժամը 23:40-ին «Աբովյան ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի փակ տրավմա, գլխուղեղի ցնցում հարցականով, գլխի գագաթային շրջանի սալջարդ վերքեր» ախտորոշմամբ իրենց է դիմել Վ.Ղազարյանը:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ այդ օրը ժամը 22:00-ի սահմաններում, ավազակային հարձակում է տեղի ունեցել Գ. Փահլեւանյանի տանը: Ավազակային հարձակման ժամանակ բռնություն է գործադրվել տան սեփականատիրոջ նկատմամբ, օգնության է հասել վերջինիս որդին՝ մուրճով հարվածելով ապօրինի տուն ներխուժած անձին։ Պարզվել է վերջինիս ինքնությունը, որը «գլխուղեղի փակ տրավմա, գլխուղեղի ցնցում հարցականով, գլխի գագաթային շրջանի սալջարդ վերքեր» ախտորոշմամբ դիմել էր «Աբովյան ԲԿ»։

Մասնավորապես՝ նախնական տվյալներով՝ Վ. Ղազարյանը դիմակավորված մուտք է գործել Առինջի տներից մեկի բակ, որպես զենք օգտագործվող խաղալիք ատրճանակի գործադրման սպառնալիքով հարձակվել տանտիրոջ՝ Գ. Փահլեւանյանի վրա, իր մոտ գտնվող պլաստմասե տարայում եղած բենզինը լցրել է նրա վրա ու պահանջել գումար։ Հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ օգնության է հասել Գ.Փահլեւանյանի որդին եւ մուրճով հարվածել տուն ներխուժած անձի գլխին: Վերջիններիս միջեւ քաշքշուկ է սկսվել, որի ընթացքում Վ.Ղազարյանն իր մոտ գտնվող դանակով հարվածել է Գ.Փահլեւանյանի որովայնին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:

Քրեական գործի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում տան բակում հայտնաբերվել եւ առգրավվել են խաղալիք ատրճանակի պլաստմասե կտորներ, պլաստմասե շիշ, որի մեջ առկա է եղել բաց դեղնավուն դյուրավառ հեղուկի նմանվող զանգված, դանակ, մեկ զույգ սեւ գույնի բրդյա ձեռնոց, արնանման հեղուկի հետքեր, սեւ գույնի կտորից դիմակ, երկաթյա մուրճ, իսկ այգում հայտնաբերվել է պայուսակ, որի մեջ եղել են կենցաղային իրեր:

Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում Վ.Ղազարյանը ձերբակալվել է:

Քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել դատագենետիկական, դատաձեռագրաբանական, դատահետքաբանական, դատանյութագիտական եւ քրեագիտական փորձաքննություններ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ