News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2015-ին Հայաստանում կրթության ծախսերն աճել են   5,6 տոկոսով եւ կազմել են  122,3 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով` 255 մլն դոլար, խմբ.): Այդ մասին հայտնել է Հայաստանի կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը  2015-ի պետբյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությանը:

Դրանցից 596,8 մլն դրամն ուղղվել է նախադպրոցական կրթությանը  ( 24 տոկոսով ավելի, քան 2014 թ-ին):

Դպրոցական կրթության ծախսերը կազմել են մոտավորապես  72,6 մլրդ դրամ կամ էլ  4,4 տոկոսով ավելի, քան 2014-ին:

Մասնագիտական եւ միջին մասնագիտական կրթության ծախսերը կազմել են  8,9 մլրդ դրամ, իսկ առանձին վերցված` մոտ 2,2 եւ 5,8 մլրդ կամ 30 եւ 16 տոկոսով ավելի, քան  2014-ին:

Բարձրագույն կրթության ծախսերը կազմել են 11,1 մլրդ դրամ, այդ թվում`  918 մլն հետբուհական կրթության համար: 2014-ի համեմատ, բուհական ծախսերն աճել են    17 տոկոսով:

Նշված ծախսերից 7,4 մլրդ են կազմել ուսանողական թոշակները  (մոտավորապես 14 տոկոսով ավելի):

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ