News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հանրապետության շուրջ 25 հազար 12-րդ եւ 30 հազար 9-րդ դասարանցիների  համար այսօր հնչել է  «Վերջին զանգը»: Բոլոր 1400 դպրոցներում «Վերջին զանգը» սկսվել է լռության րոպեով՝ ի հիշատակ ապրիլյան պատերազմում ընկած հերոսների։

Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված գյումրեցի հերոս տանկիստ 20-ամյա Տիգրան Աբգարյանի ավարտած ուսումնարանում այս տարի վերջին զանգ չի հնչել: Այս որոշումը ավարտական դասարանի սաներն են կայացրել եւ խնդրել տնօրինությանը՝ ավարտական միջոցառում չանցկացնել՝ ի հիշատակ զոհված հերոսի: Ուսումնարանում այսօր լռություն էր, խոհարարության բաժնի դասասենյակը, որտեղ սովորել էր Տիգրանը, այսօր փակ էր:

Իսկ Երեւանի 147 դպրոցում «Վերջին զանգն» ամբողջությամբ նվիրված էր 19-ամյա Ռոբերտ Աբաջյանի հիշատակին: Միջոցառմանը ներկա էին նրա ընտանիքի անդամները, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:Ռոբերտը մինչեւ վերջ միայնակ կռվեց հակառակորդւի դեմ, իսկ վերջին նռնակով պայթեցրեց իրեն ու իրեն շրջապատած հակառակորդի զինվորներին՝ դառնալով առաջին ժամկետային զինծառայողը, որն արժանացել է Արցախի ազգային հերոսի կոչման: Ուսուցիչների, հարազատների եւ ընկերների հիշողություններում Ռոբերտը մնալու է որպես «մոնումենտցի կյաժ»՝ չարաճճի, խելացի ու թասիբով:

Վերջին զանգը 114 դպրոցում սկսվում է ներկա-բացակայով: Երեք տարի առաջ դպրոցն ավարտած Ադամ Սահակյանին ներկա են դնում, այս դպրոցում ներկա են ստանում նաեւ ապրիլյան պատերազմի մյուս բոլոր զոհերը: Ռազմագիտության դասարանի պատին Ադամի տարբեր տարիների լուսանկարներն են: Ռազմագիտության ուսուցիչը հպարտանում է՝ սերժանտ Ադամի ղեկավարած վաշտը ութ հոգով հակառակորդի մի քանի տասնյակ հատուկջոկատայինի  է դիմագրավել: Արտառոց ընկերասիրությունը ուսուցիչը դեռ աշակերտ Ադամի մոտ էր նկատել:

Զինվորական կրթահամալիրներում «Վերջին զանգը» նշել են ցուցադրական ելույթներով: Մոնթե Մելքոնյանի վարժարանում բոլոր ելույթները նվիրված էին կրթահամալիրի նախկին սան՝ ապրիլին Արցախում զոհված մայոր Հայկ Թորոյանի հիշատակին:

Ապրիլյան պատերազմում զոհվածներից մեկն էլ «Փոքր Մհեր» կրթահամալիրի նախկին սաներից էր: Ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանին ընկերները Մոնթե անունով էին կնքել

Չնայած կրթության նախարարությունը հորդորել էր, որ «Վերջին զանգի» միջոցառումները կազմակերպվեն համեստ, այս հորդորին ոչ բոլոր դպրոցներն են հետեւել: Կրթության նախարարն ասում է՝ մենք կարող ենք կոչ անել, բայց ոչ պարտադրել: Աշակերտներն իրենք են իրենց ցանկությամբ դրամահավաք անում, չեն ուզում մյուսներից հետ մնալ:

«Վերջին զանգի» օրը ճանապարհային ոստիկանությունը մի քանի տասնյակ մեքենաներ է տարել հատուկ պահպանվող տարածք: Դրանց մեջ եղել են նաեւ անչափահասների վարած մեքենաներ: Նախորդ տարվա համեմատ երթեւեկության կանոնների խախտումները ավելացել են:  Օրվա ընթացքում գրանցվել են նաեւ անչափահասների մանսակցությամբ վթարներ: Կոտայքում կողաշրջվել է 16-ամյա տղայի վարած «ՎԱԶ-2107» մեքենան, որի բոլոր ուղեւորներն անչափահաս են եղել: 

Մայիսի 27-ի առավոտյան պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նաեւ հայտնի դերասան Հովհաննես Ազոյանի Lexus մակնիշի ավտոմեքենան: Ճանապարհային ոստիկանները պարզել են, որ դերասանն ավոտմեքենան վարել է ոչ սթափ վիճակում, նաեւ ԱՊՊԱ չի ունեցել: «Մենք գիշերը սկսեցինք մեր վերջին զանգը ու բռնվեցինք»,- ավելի ուշ Facebook-ում գրել է դերասանը՝ շրջանավարտներին խորհուրդ տալով այսօր մեքենա չվարել:

Թբիլիսիում ավտովթարից Հայաստանի քաղաքացի է զոհվել։ «Մերսեդեսը» բախվել է «ԳԱԶԵԼ»-ին, ինչի հետեւանքով Հայաստանի երեք քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց, մեկը զոհվել է։

Սահմանին համեմատաբար խաղաղ է, կրակոցները շատ քիչ են՝ ասել է Սեյրան Օհանյանը: Լեռնային Ղարաբաղի հանրապետության պաշտպանության բանակը հագեցվում է տեխնիկական միջոցներով, http://news.am/arm/news/329310.html  տեղադրվում են գիշերային, ցերեկային ջերմատեսիլ համապատասխան սարքավորումներով, որպեսզի մարտական հերթապահությունն ավելի  հստակ լինի:

Պաշտպանության նախարարն անդրադարձել է նաեւ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, որը վերջերս է վերադարձել Հայաստան եւ արդեն հայտարարել է, որ ինքն Արցախում առաքելություն ունի կատարելու: Հարցին՝ արդյոք Բաբայանը կարող է պաշտոն ստանալ Զինված ուժերում՝ Սեյրան Օհանյանը պատասխանել է՝ բոլոր պաշտոնները, հաստիքները համալրված են:

Հարցին՝ արդյոք ճիշտ են տեղեկությունները, թե իշխանությունները փակել են Սամվել Բաբայանի պարտքը, նախարարն ասել է՝ այդ հարցը կարող եք տալ նրանց, ովքեր դա արել են։

Ապօրինի ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող, դերասան Գոռ Վարդանյանն այսօր արդարացվել է: Քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբոր սպանությունից հետո խուզարկությամբ Գոռ վարդանյանի Դյուքենդոյի հայկական ֆեդերացիայում ռազմամթերք էր հայտնաբերվել: Դերասանը պնդում էր, որ այդ ռազմամթերքն իրենք վերցրել էին Պաշտպանության նախարարությունից ֆիլմի նկարահանումների համար:

Ավետիսյանների սպանված ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչները քաղաքացիական հայցի միջնորդություն են ներկայացվել՝ բարոյական վնասի փոխհատուցման մասին: Պատասխանող կողմը Ռուսաստանի Դաշնությունն է: Միջնորդության մեջ շեշտվում է, որ փորձաքննության համաձայն՝ Ռուսաստաննը Հայաստան ծառայության է ուղարկել մտավոր որոշակի շեղումներ ունեցող Պերմյակովին, որի ղեկավարությունն էլ իր հերթին,  իմանալով այդ խնդիրների մասին, այդուհանդերձ տաբելային զենք է տրամադրել նրան: Ռուսական բազայի ներկայացուցիչները փաստացի մի շարք խախտումներ են թույլ տվել, ինչի հետևանքով սպանվել է 7 մարդ, այդ թվում՝ 2 երեխա: Հայցի չափը գնահատվում է ընտանիքի չափահաս անդամներից յուրաքանչյուրի համար 50 հազարարական եվրո, 100 հազարական եվրո էլ՝ երեխաների համար:

Ձերբակալվել է Արտակ Գալստյանը, որին շատերը գիտեն որպես «Վանոյի Արտակ»։ Նախնական տեղեկություններով, նրան մեղադրում են շորթման մեջ։ Արտակ Գալստյանն անցնում էր «ֆինանսական բուրգի» գործով որպես տուժող, բացի դրանից՝  նրա անունը վերջերս հիշատակեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ իր նկատմամբ «պատվերներ» իջեցնելու եւ որոշ լրատվամիջոցների, այդ թվում՝ «Անալիտիկ» կայքի հետ կապ ունենալու կոնտեքստում: Պատգամավորից գումար շորթելու մեջ մեղադրվող՝  «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը շարունակում է մնալ կալանավորված:

Ուկրաինացի քաղաքագետին ծեծել են ռուսական հաղորդման ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել «Զվեզդա» հեռուստաընկերությունում՝ Ուկրաինայի թեմայով քաղաքական հաղորդման նկարահանմանը: Այսպես կոչված Ուկրաինայի փրկության կոմիտեի անդամ Յուրի Կոտը մի քանի անգամ հարվածել է հակառուսական դիքորոշումը ներկայացնող ուկրաինացի քաղաքագետ Յուրի Կովտունին, որի դեմքից սկսել է արյուն հոսել:

Դոլարի փոխարժեքն աննշան աճել է, մյուս արտարժույթներինը՝ նվազել: Դոլարի փոխարժեքը կազմել է 477, ռուբլունը՝  7.24, եվրոյինը՝ 533, ֆունտինը՝ 700 դրամ:

Երեւանում մայիսի 28-ին ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը սպասվում է մինչև +15, իսկ վաղը ցերեկը՝ մինչև +26 աստիճան տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ